▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարոն Մարգարյանը դեպրեսիայի մեջ է

Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ Տարոն Մարգարյանը տրանսպորտի թանկացման դեմ սկսած և օրեցօր ծավալվող բողոքի ակցիաների պատճառով ընկել է խորը դեպրեսիայի մեջ:

Նա մերձավոր շրջապատում կիսվել է իր մտերիմների հետ, որ տրանսպորտի թանկացումից ամենաշատը ինքը տուժեց, քանի որ ժողովրդի աչքում վերջնականորեն փչացավ, և դա այն դեպքում, երբ ընդամենը երկու ամիս առաջ էր ընտրվել քաղաքապետ:

Տարոնին բավական ընկճել է հատկապես սկսված բուռն ալիքը հասարակության շրջանում, քանի որ դրա արդյունքում նրա՝ «Երևանի լավագույն քաղաքապետ» միֆը ընդամենը երկու օրում փշուր-փշուր եղավ, և պարզ դարձավ իրականությունը:

Նրա ընկճված ու դեպրեսիոն վիճակը նկատել են նաև աշխատակիցները, որոնք իրար մեջ ծածուկ նշում են, որ տրանսպորտի թանկացման որոշումից հետո քաղաքապետի տրամադրությունը ընդգծված անկումային վիճակում է:

 

Գրառումը` Իրատես Դիտորդ ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին