▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարիքի հետ սովորում ես հաշտվել անգամ կորուստներիդ ու հիասթափություններիդ հետ. ես հիշում եմ ամեն բան. Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհիդերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրառում է կատարել, որում ասվում է

«Տարիքի հետ սովորում ես հաշտվել անգամ քո ցավերի, կորուստներիդ ու հիասթափություններիդ հետ: Հաշտվել, բայց երբեք չմոռանալ: Ես հիշում եմ ամեն բան. իմ կյանքում ու սրտիս մեջ կնճիռներ ու ակոսներ թողած բոլոր մարդկանց, երևույթներն ու կորուստները: Մոռանալ այդ ամենը նշանակում է կորցնել ինքդ քեզ, իսկ ես հազիվ սկսել եմ ճանաչել: Բազմաշերտությունը երբեք էլ հեշտ ու մարսելի չէ արտաքին աշխարհի կամ մեծամասնության համար, ոչ էլ՝ անկեղծությունը: Միևնույն է խութեր են փնտրելու, անհարթություններ ու նման բաներ, բայց ախր փնտրել պետք չի: Բազմաշերտությունն ինքնին խորդուբորդ է ու անհարթ և մարսելի է դառնում միայն շատ նեղ շրջանակի համար: Մեզնից յուրաքանչյուրն ինքն է իր աշխարհը կերտում, էդքան բան: Իսկ բոլորի համար «սիրելի լինելու» բարդույթն էլ տարիներիդ հետ սահում անցնում է ձեռքի մատների արանքով սահող ավազների պես ու մնում է իրականը՝ քո ափը:

Իրականությունը քո «ձեռքի ափն» է ու միայն քեզնից է կախված՝ ինչով կլցնես այն. սիրո՞վ, ցավերո՞վ, թե՞ ատելությամբ: Իսկական սերը չի չափվում մասսաներով, այլ քո, միայն քո հոգուն հարազատ ու թանկ, ազնվորեն կողքիդ կանգնած ու քեզ՝ քո իսկ սխալից պաշտպանող մարդու ներկայությամբ և քո կոնկրետ վերաբերմունքով աշխարհին:

Նման մարդիկ քիչ են հանդիպում կյանքում, բայց եթե կան, ուրեմն պինդ բռնեք ու հենց նրանց հետ անցեք ձեր կյանքի ճանապարհը: «Հեշտերից» վախեցեք ու խուսափեք»,- գրել է նա:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին