▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարբեր երկրների հարսանեկան ավանդույթները

Wedding.am-ը գրում է. Մեր մոլորակի վրա ապրում են տարբեր մշակույթի, ավանդույթների տեր մարդիկ, և բնականաբար, նրանց հարսանեկան ավանդույթները նույնպես կտրուկ տարբերվում են միմյանցից: Եվ դրանցից շատերը թվում են տարօրինակ և նույնիսկ վայրի:

Սամոա կղզում հարսի զգեստը պատրաստվում է թութի ծառից:

1

Նիգերիայում եթե հարսը մինչև հարսանիքը մի լավ չի գիրանում, փեսացուն իրավունք ունի նրա ետ ուղարկել ծնողների տուն:

2

Քենիայում փեսացուն հարսանիքից հետո մեկ ամիս շարունակ պետք է կրի կանացի հագուստ, որպեսզի հասկանա, թե ինչ բարդ է լինել կին:

3

Նամիբիայում քողի փոխարեն հարսը կրում է հատուկ գլխազարդ, որը կոչվում է էկորի. այն պատրաստվում է այծի մորթուց և պատված է մի շարք յուղերով:

4

Եթովպական ցեղերից մեկում կա մի ավանդույթ, որ հարսանիքից որոշ ժամանակ առաջ հանում են հարսնացուի ներքևի ատամները, ծակում են շրթունքը և տեղադրում կավե սկավառակ, և ժամանակ առ ժամանակ այն ավելի մեծով փոխարինում: Եվ որքան մեծ է այդ սկավառակը, նշանակում է` այդքան շատ է հարսնացուի օժիտը:

5Յավա կղզում ամուսնությունը գրանցելու համար նորապսակները պետք է վճարում կատարեն, այն էլ ոչ փողերով: Որպեսզի նրանց ամուսնությունը համարվի օրինակ, նրանք պետք է հարսանեկան բյուջեին նվիրաբերեն առնետի 25 պոչ:

6

Ալբանիայում ամուսնական առաջին գիշերվա հասկացությունը հարաբերական է: Ըստ ավանդույթի` կինը երեք գիշեր պետք է ընդդիմանա ամուսնուն, որպեսզի այդպիսով վանի չար ոգիներին:

7

Նենեցյան ցեղախմբում հարսանիքների ժամանակ հյուրերին մատուցում են հում եղնիկի միս:

201331101636458468

Նոր Գվինեայի հարևանությամբ գտնվող մի կղզում երիտասարդները եթե ցանկանում են ամուսնանալ, ապա ապագա ամուսնու հետ ամբողջ ցեղախմբի ներկայությամբ պետք է ուտեն նույն ափսեից: Դրանից հետո նրանք համարվում են ամուսնացած:

8

Բալի կղզում հարսանեկան խնջույքին մասնակցում են միայն կանայք: Ինչու: Որովհետև ամբողջ հյուրասիրությունը պատրաստում են տղամարդիկ և այդ օրը հանգստանում են:

9

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին