ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Դավիթ Լոքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարար:
ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Դավիթ Լոքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարար: