▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տարածաշրջանում տրանսպորտի սակագինը ամենաէժանն է». ինչքանով սա համապատասխանում իրականությանը

Տարածաշրջանում տրանսպորտի սակագինը ամենաէժանն է....

Լու՞րջ եք ասում, իսկ ինձ հետաքրքրեց թե ինչքանով է դա համապատասխանում իրականությանը: Ահա և արդյունքները:

1. Թբիլիսի՝ չհաշված բոլոր զեղչերը ուսանողներին, տարեց մարդկանց, ինչպես նաև անվճար երթևեկությունը դպրոցականների համար, միջին հաշվով ավտոբուսից օգտվելը կազմում է մոտ 70-100 դրամ (30-40 թետրի):

2. Բաքու՝ ինֆորմացիան զեղչերի մասին չգտա, սակայն տուրիստական կայքերում գրված է, որ ավտոբուսի գինը կազմում է մոտ 100 դրամ (0.2 եվրո):


3. Թեհրան՝ հասարակ տրանսպորտի գինը կատաստրոֆիկ ցածր է, մոտավորապես 3 դրամ (200 րիալ), արագընթաց տրանսպորտի գինը` 16 դրամ (1000 րիալ): Տաքսու գները՝ մոտավորապես 250 դրամ (0.5 եվրո):


Միակ մեզ մոտ երկրները (խոշոր քաղաք, մայրաքաղաքները), որտեղ տրանսպորտի գինը ավելի թանկ, դա՝

1. Մոսկվան է. միջին գինը՝ 350 դրամ (28 ռուբլի), չհաշված ուսանողական և վետերանների համար զեղչերը, միջին աշխատավարձը՝ 532000 դրամ (42000 ռուբլի):


2. Ստամբուլն է. միջին գինը՝ 320 դրամ (1.5 լիր), կրկին չհաշված զեղչերը և տարիֆային ակցիաները բաժանորդագրության դեպքում, միջին աշխատավարձը՝ 428500 դրամ (2000 լիր):


Իհարկե, ես լռում եմ եվրոպական երկրների և ԱՄՆ-ի մասին:

Հիշեցնեմ, որ Հայաստանում, օրենքով, մինչև վերջերս սահմանված սակագինը 100 դրամ էր, և չի գործում ո՛չ մի զեղչ, և ո՛չ մի տարիֆ: Միջին աշխատավարձը Հայաստանում ամենաօպտիմիստական խոսքերով՝ 118000 դրամ (մոտ 5 անգամ ավելի ցածր քան վերը նշված երկրներում):

Վ. Վարդանյանի կողմից

 

Գրառումը`Do you know?  ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին