▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թափառող կենդանիներ. ինչպե՞ս համատեղել մարդկանց համար անվտանգ միջավայրն ու հումանիզմը

Թափառող կենդանիներ. ինչպե՞ս համատեղել մարդկանց համար անվտանգ միջավայրն ու հումանիզմը

Բանախոսներ՝ Հարություն Առաքելյան՝ Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կենտրոնի տնօրեն, Գրիգոր Երիցյան՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ

Դեկտեմբերի 6-ին, Քննչական կոմիտեի հաղորդմամբ, Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի ակումբի տարածքում շների հարձակման հետևանքով «Կենսաբանական մահ» ախտորոշմամբ հայտնաբերվել է նույն բնակավայրի 7-ամյա բնակչի դին:

Թափառող կենդանիների խնդիրները, չնայած պատկան մարմինների բազմաթիվ հավաստիացումների, մինչև օրս լուծված չէ: Պաշտոնական տվյալներով՝ 2023 թ.-ի հունվար-հոկտեմբերի ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է կենդանիների կողմից տուժելու 6919 դեպք:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տուժածների թիվը 1375-ով ավելի է։ Կենդանիների կողմից հարձակումների մեծ մասն արձանագրվել է մայրաքաղաքում՝ 2807 դեպք։ Արդյունավետ ի՞նչ լուծումներ կան, որոնք թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար համակեցության անվտանգ կանոններ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին