▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տապալում մեկը մյուսի հետեւից. ԵԽԽՎ 2-րդ հակահայ զեկույցը` երկուշաբթի.armtimes.com

armtimes.com-ը գրում է. 2016-ի հունվարը Հայաստանը դիմավորելու է մեծ սկանդալով: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում քննարկվելու են 2 խիստ հակահայ բանաձեւերի նախագծեր, որոնցից մեկը հաստատվել էր 15 օր առաջ, մյուսն էլ կհաստատվի եկող երկուշաբթի:

ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը նոյեմբերի 23-ին քննարկելու է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին: Այն տապալելու որեւէ շանս այլեւս չկա եւ, բնականաբար, սույն զեկույցը կդառնա բանաձեւի նախագիծ եւ քննարկման կդրվի հունվարին նախատեսված ԵԽԽՎ նստաշրջանում: Նույն նստաշրջանում, հիշեցնենք, քննարկվելու է նաեւ 15 օր առաջ ընդունված «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» Ռ. Ուոլթերի բանաձեւի նախագիծը, որով պահանջվում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից: Բայց սա դեռ ամենը չէ: Ուոլթերի զեկույցի 17-րդ կետում խոսվում էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը պատժելու մասին: Այսինքն, ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում կարող է հարուցվել մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը:

Երկուշաբթի օրը Փարիզում ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովի քննարկելիք զեկույցը, ըստ էության, «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի 2-րդ սերիան» է:

«Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցի հեղինակը ԵԽԽՎ-ում Բոսնիա Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին