Armlur.am-ը գրում է. Ինչպես եւ կանխավ տեղեկացրել էինք՝ երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց:
ՀՀ կառավարության մյուս անդամներից փորձեցինք պարզել, թե ինչ ճակատագիր է սպասվում նրանց, եւ արդյո՞ք նոր ձեւավորվելիք կառավարությունում տեսնում են իրենց:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյան
-Պարո՛ն Մկրտչյան, Հ. Աբրահամյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս:
-Հա:
-Ձեզ տեսնո՞ւմ եք նոր ձեւավորվելիք կառավարությունում:
-Ես կատարում եմ իմ պարտականություններն այնքան ժամանակ, քանի դեռ դրված են ինձ վրա:
-ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ 10-օրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` 20-օրյա ժամկետում: Այսինքն՝ 10 օր պետք է նստեք, սպասե՞ք, թե՞ Ձեզ արդեն ասել են՝ ինչ է սպասվում Ձեզ:
-Ես կատարում եմ պարտականություններս:
-Իսկ Ձեր ցանկությո՞ւնը, Դուք ի՞նչ եք ուզում:
-Ցանկությունը կապ չունի պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Այսինքն՝ ես ո՞նց կարող եմ ասել՝ կուզենամ, թե չէ: Եթե հարմար նկատեն, կաշխատեմ, հարմար չեն նկատի…:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյան
-Պարո՛ն Ղազարյան, Ձեզ տեսնո՞ւմ եք նոր ձեւավորվելիք կառավարությունում:
-Վարչապետը իր հայտարությունն արեց, եւ ես այլ բան չեմ կարող ավելացնել:
-Ձեզ չի՞ մտահոգում, թե ինչ է լինելու Ձեզ հետ:
-Եթե որոշումը կայացնեն եւ որոշեն, որ պետք է աշխատեմ, կաշխատեմ:
-Իսկ Ձեր ցանկությո՞ւնը, ի՞նչ եք Դուք ուզում:
-Ես ինձ զգում եմ լի ուժերով՝ աշխատելու համար, ես ունակ եմ աշխատելու:
-Իսկ եթե հակառա՞կը լինի…
-Ուրեմն որոշումն այդպես ընդունվեց:
-Ի՞նչ պիտի անեք:
-Միանշանակ տանը չեմ նստելու:
Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում