▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանից մի բան էլ զինվորին կարող է հասնել.Հայրիկյանի առաջարկը

Տեղեկացրել էինք, որ 102 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է ՀՀ պաշտպանությանը, մարտական գործողությունների ժամանակ վնասներ ստացած զինծառայողներին ամսական աշխատավարձից հազար դրամ պարտադիր փոխանցում կատարելու մասին նախագիծը:

«Զարմանում եմ, որ չի խոսվում կամավոր կերպով օժանդակելու մասին: Ավելին, ոչ թե 1000 դրամ, այլ  յուրաքանչյուրի եկամտի մեկ տոկոսի հատկացման մասին պետք է խոսել: Այս դեպքում մի քանի անգամ շատ կլինի գումարի չափը»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ և մեկ առաջարկ ներկայացնելով.

«Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար գանձվող գումարների 10 տոկոսն էլ նպատակին վատ չի ծառայի: Կմխիթարվեինք նրանով, որ այդ թալանից մի բան էլ զինվորին կարող է հասնել»:

Իսկ, թե իրականում ինչո՞ւ է այս նախագիծն առաջ քաշվել, Պարույր Հայրիկյանն էլ  չի հասկացել.

«Մի՞թե կարելի է տրամաբանություն փնտրել հազիվ քայլել սկսող անգիտակից կամ վատ դաստիարակված երեխայի վարքում»,-հարցրեց նա:

Հավելենք, որ 1000 դրամի օրինագծի նկատմամբ հասարակական քննադատությունը կարծես թե որոշել են հաշվի առնել: Նախագիծը երկրորդ ընթերցման ժամանակ կլինի շտկումներով.

«Այս պահին չեմ կարող ասել, թե որ կետերն են փոփոխվել, բայց որոշ բաներ, իհարկե, փոխվել են»,- լրագրողներին ասել էր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին