▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանել են դերասան Ստեփան Ղամբարյանի բնակարանը. տարել են երկու ատրճանակն ու տեխնիկան

Թալանել են Համազգային թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանի բնակարանը: Դերասանը  ասել է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, ժամը 13:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում: Գողացել են դերասանի երկու ատրճանակները, տարել են նաեւ iPad եւ notebook տեսակի տեխնիկա:

 

 

«Բնակարանս հայտնաբերեցի շատ թափթփված վիճակում, ըստ երեւույթին ոսկեղեն եւ գումար են ման եկել, բայց չեն գտել: Բնակարանս 8-րդ հարկում է, հարմարեցված բանալիով են կողպեքը բացել»,-ասաց Ստեփան Ղամբարյանը:

armtimes.com-ն է գրում և նշում, որ դերասանը հայտնեց, որ միանգամից դիմել է ոստիկանություն, այսօր առավոտյան էլ գնացել եւ մանրամասնորեն ներկայացրել է տեսածը, սակայն հույս չունի, թե կկարողանան գողոնը հետ վերադարձնել:

Դերասան Ստեփան Ղամբարյանն այսօր պետք է մասնակցեր Համազգային թատրոնի տնօրենի մրցույթին: Համազգայինի տնօրենն արդեն ընտրվել է:

Սույն պաշտոնն այսուհետեւ կզբաղեցնի թատրոնի դերասան, տնօրենի ԺՊ Արման Նավասարդյանը: 

Կարդացեք նաև՝ Ստեփան Ղամբարյանի անկեղծ խոստովանությունն իր կյանքի դժվարությունների մասին և ոչ միայն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին