▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանել են Արտյոմ Մովսիսյանի թռչնաֆաբրիկան եւ «լավություն արել» Խաչիկ Մանուկյանին․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին պատկանող «Գետամեջի» թռչնաֆաբրիկայից դեռ 2016թ. սեպտեմբերին մեծ գողություն էր եղել. հափշտակել էին օդափոխության համակարգի 8 շարժիչներ եւ իրաններ: Քրեական գործի նյութերից պարզվում է՝ գողացողները եղել էին նույն թռչնաֆաբրիկայի երկու աշխատակիցները:

Ուշագրավը մեկ այլ հանգամանք է. նրանք «Գետամեջի» թռչնաֆաբրիկայից հափշտակված իրերը վաճառել էին մեկ այլ թռչնաֆաբրիկայի հայտնի գործարարի՝ Խաչիկ Մանուկյանին պատկանող «Լուսակերտ» ՍՊԸ-ին: Իսկ գողոնի վաճառքից ստացված գումարն էլ մեջ-մեջ էին արել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, եւ այն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին