▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տակաշորով, ականջ մաքրիչով և գիշերանոցով «լբլբացող» Հասմիկ Խոջյանը որոշել է հեգնել մարդկանց

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն այն հայտնիներից է, ով կարճ ժամանակահատվածում հայտնիություն ձեռք բերեց և սիրվեց հանրության կողմից:

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Բազմիցս անդրադարձել ենք  դերասանուհուն, իր`շոուի վերածած, բարտերով կազմակերպած հարսանիքին, ամբողջ հարսանիքի վայրկյաններն ու ակնթարթները սթորիներով հրապարակելուն, ինչպես նաև`ամուսնու դեմքը շարունակ թաքցնելուն:

Դերասանուհին այս պահին գտնվում է հղիության 3-րդ եռամսյակում:Շուտով կծնվի նրա առաջնեկը: Եվ Հասմիկը, մեղմ ասած, պարապությունից, ամբողջ օրն անցկացնում է ինստագրամյան սթորի բաժինը թարմացնելով:

Այս անգամ նա հրապարակել էր իր ավտոմեքենայի լուսանկար, որը մենք դիտարկել էինք, որ նրա ամուսնունն է: Օ՜, սակայն, Հասմիկը չէր կարողացել դիմակայել այս սխալին, չէ՞ որ հանրությունը պիտի իմանար, որ դա իր մեքենան է: Հասմիկն իր հրապարակման մեջ փորձում էր հեգնել մեզ, ինչը անպատասխան չի մնա:

Հասմիկը, ինչպես նշեցինք, պարապությունից հրապարակումներ է անում ու նշում, որ անընդհատ քանդում ու դասավորում է հիվանդանոցի պայուսակը:

Հասմիկ ջան, մենք գերշքեղ մեքենա տեսել ենք, երևի դու կյանքումդ այդքան շատ իր` այն էլ բարտերով, սրան-նրան գովազդելով ձեռք բերած չկաս, թե չէ, ոնց դու ես նշում` ամբողջ օրը քանդում ու դասավորում ես հիվանդանոցի իրերդ: Թեթև տար, ներսում ընդամենը տակաշոր ու գիշերանոց է, մեծ բան չէ:

Հա ի դեպ, չմոռանանք նշել, որ երեխայի մանկասայլակը դերասանուհին ևս բարտերով է ձեռք բերել: Սա էլ հերիք չէ, նա հաճախ է սթորիներ անում` գովազդային պատվիրատուներին «կանչելով» իր մոտ:

Նա վերջերս հետևյալն էր գրել. «Երեխայի ծնվելու օրերի գովազդները հաստատվում են նախապես»,- ապա հավելել,-«Պատկերացնու՞մ եք չէ ինչ դիտումներ են լինելու այդ օրերին»:

Է՜, սիրելի Հասմիկ, դու դեռ հեգնու՞մ ես ուրիշներին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին