Ամեն իրավիճակ ունի իր ելքը:
Այն գտնելու համար հաշվարկում են, վերլուծում, գնահատում, համադրում, համեմատում, նախանշում իրատեսական քայլերի հաջորդականությունը:
Մե՞նք՝ չէ՛: Մենք ասում ենք՝ գրվա՞ծ է թղթի վրա, ուրեմն վե՛րջ:
Ո՞վ է գրել, ինչու՞ է գրել, ու՞մ հուշումով, գրելիս կողքերը նայե՞լ է, չի՞ նայել…
Դա մեզ համար կարևոր չէ, կարևորը հույզերն են:
Ու գրվածն ուղենիշ ունենալով՝ համառ ջանքերով ինքներս մեր երկիրը խորացնում ենք ճահճի մեջ, հուսալքվելով՝ լքում այն:
Մինչդեռ չկա իրավիճակ, որ ելք չունենա: Այն գտնելու համար հարկավոր է սովորել հաշվարկել, վերլուծել, գնահատել, համադրել, համեմատել:
Արծրուն Պեպանյանի գրառումը
Ֆեյսբուք