▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տակառագործ Արման Ղարիբյանը վստահ է՝ հաջողության գրավականը աշխատանքն է

 

Տակառագործ Արման Ղարիբյանը վստահ է՝ հաջողության գրավականը աշխատանքն է: 
Տեսանյութը՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից. Այն «Մեր ժամանակների հերոսը» շարքից է:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Անցյալ տարի այս տեսանյութով սկսվեց «Մեր ժամանակների հերոսը» շարքը: Գաղափարը ծագեց Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում, երբ չնախատեսված կանգառ կատարեցի Այգեհովիտ գյուղում եւ գյուղամիջում կանգնած մարդիկ ասում էին, որ աշխատանք չկա, իսկ քիչ անց մեզ մոտեցած եւ խոսակցությանը միացած Արշավիր Ահարոնյանը պնդեց, որ աշխատող չի կարողանում գտնել:

Հ.Գ. Նաեւ մեր մի շարք հայրենակիցների հոգեբանությունն իմանալով կարող եմ վարկած առաջ քաշել, որ շատերի համար ընդունելի կարող է լինել Ռուսաստանում հեռու մի տեղ, աչքից հեռու բանվորություն անել Իվան Իվանիչի հողամասում, բայց անընդունելի լինել բանվորություն անել իրենց գյուղացի, կամ դասարանցի, կամ հարեւան Արշոյի հողամասում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին