▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տականք» երգի հեղինակը ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի դուստրն է

Համացանցում մեծ տարածում գտած  «Eleven green» խմբի «Տականք» երգը կատարող Նարե Նիկոյանը ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի դուստրն է։ Ավելին՝ Նարեն նաեւ երգի բառերի հեղինակն է։ 

Հիշեցնենք, որ երեկ տելեգրամյան Մելիք Ադամյան-2 ալիքը տարածել է Eleven Green խմբի «Տականք» երգը՝ մեջբերելով դրա հետևյալ խոսքերը․

«Դու տականք ես, տականք,
Լաչառ սուտասան, անտաղանդ դերասան,
Դու տականք ես, տականք՝
Ոչ սովորական, այլ դավաճան:

Բառերդ շատ-շատ են, բայց մտքերդ շատ քիչ
Բուսնեցիր մեր կյանքում՝ ծուռ գծող դու գրիչ
Չգիտեի, որ այսքան ընդունակ եմ ատել
Ոնցոր մոռացել եմ թե ինչպես սիրել

Դու խաբել ես, քցել ես, խոստացել ու քաշել
Ստիպել, որ զզվեմ իմ կյանքից
Սաղի ուղեղը լվացրել ես, փռել, չորացրել ես
Սարքել մեզ սպառող քո աղբի

Դու տականք ես, տականք
Լաչառ սուտասան, անտաղանդ դերասան
Դու տականք ես, տականք
Ոչ սովորական, այլ դավաճան

Դու տականք ես, տականք
Դու տականք ես, տականք
Բայց դու տականք ես, տականք
Դու տականք ես

Պիտի սովորեմ քո հականիշը լինել, 
Մինչև հիմա մենակ նմանվում եմ
Անգամ (beeeeeep) մասին ես կարամ երգեր երգել
Քո մասին երգից սիրտս խառնում ա

Խառնում ա, որ տակը չկպնի, չվառվի
Չսովորեմ սովորել կերպարիդ
Ու քո անդուր ձայնից իմ ականջը ծակվում ա
Դառել ա թմրամոլ իմ դարդից

Դու տականք ես, տականք
Լաչառ սուտասան, անտաղանդ դերասան
Դու տականք ես, տականք
Ոչ սովորական, այլ դավաճան

Դու տականք ես, տականք
Դու տականք ես, տականք
Դու տականք ես, տականք
Լաչառ սուտասան, անտաղանդ դերասան
Դու տականք ես, տականք
Ոչ սովորական, այլ դավաճան
Դու տականք ես
Դու տականք ես
Դու տականք ես»։

Երեկվանից համացանցում ակտիվ քննարկվում, քաղաքականացվում է «Տականքը»․ այս մասին գրում է Հրապարակ․am-ը։

«Eleven green» խմբի «Տականք» երգի բառերի հեղինակ Նարե Նիկոյանը երգը գրելիս չի էլ մտածել, որ այն այսքան կքաղաքականացվի․ այս մասին էլ գրում է aravot.am-ը։

«Որեւէ անձի վրա կենտրոնացած չենք գրել երգը, ավելին՝ երգի բառերը միանգամից չենք գրել, երկար ժամանակ երգը դրված էր մի կողմ, վերցրել ենք, շարունակել, փորձել ենք ինչ-որ ընդհանրացված կերպար, որ շատերը կուղղորդեն ինչ-որ մեկի վրա, ում իրենք կուզենան: Շատ աղջիկներ, օրինակ, գրում են, որ իրենց նախկիններին են նմանեցրել: Բայց երգն, ի զարմանս մեզ, մի քիչ շատ քաղաքականացվեց, բայց ինչ-որ մեկին մենք նկատի չենք ունեցել»,- Առավոտ․am-ի հետ զրույցում ասել է Նարե Նիկոյանը:

Հարցին՝ «Տականքը» գրելիս ի՞նչ էր կուտակվել ներսում, ու ո՞վ էր իր սրտի, մտքի տականքը, երգի հեղինակը պատասխանել է․ «Մենք մտածում էինք՝ հնարավոր է, որ երգը քաղաքականացվի, բայց պետք է ազնիվ լինենք՝ չէինք մտածում, որ այսքան շատ կքաղաքականացվի: Առավոտվանից շատ լրատվական ալիքներ զանգահարում են ու հարցազրույցներ ուզում, մի քիչ անսպասելի է, որ լրատվականներն են հարցազրույց ուզում, ոչ թե արվեստին վերաբերող հաղորդաշարերը, որոնք մի քիչ ավելի պասիվ են: Նորից կրկնում եմ՝ երգը կոնկրետ անձի ուղղված չէ»:

Դիտարկմանը՝ արդյոք որպես քաղաքացի իր ներկայացրած տականքի բնորոշումներում նմանություններ տեսնո՞ւմ է երկրի ղեկավարի հետ, Նարե Նիկոյանը պատասխանել է. «Եթե այդքան մարդ իրեն նմանեցնում է, ուրեմն թիրախային բաներ կլինեն, որովհետեւ մեկնաբանությունների մեջ ոչ միայն ընդդիմադիրներ, այլեւ իր համակիրներից կային, որոնք նմանեցրել էին, մտածում էին, որ երգն իր մասին է ու վատ բաներ էին գրում մեզ… եթե շատերն են նմանեցնում, երեւի մի բան կա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին