▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաբուրետկի վրա հո չե՞ն նստելու.ՀՀԿ պատգամավորը՝ պաշտոնյաների թույլ տված ճոխությունների մասին

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է, որ 2016 թվականի բյուջեն զուսպ, ինչ-որ տեղ նաև տխուր բյուջե է.

«Դրական կողմն այն է, որ Կառավարությունն ամպագոռգոռ մտքեր չի ներկայացրել: Այսպես թե այնպես այն պետք է սոցիալական բնույթ կրի, որովհետև եղած միջոցները հազիվ սոցիալական տարբեր խնդիրներ լուծելու համար են: Տնտեսագետն ասում է՝ իհարկե, գիտի, որ կառավարության ծախսերը ճոխ են, մնացած առումներով՝ փոքր աշխատավարձեր, թոշակներ տրամադրելը դեռ չի կարող որակվել որպես սոցիալական բյուջե: Պատկերացրեք, հարկային եկամուտների 72 տոկոսը ձևավորվում են Ավելացված արժեքի հարկից, ակցիզային և եկամտային հարկից, նշանակում է՝ նրանց համար քաղաքացիներն են վճարում: Այսինքն, ասում են՝ պահում եք ձեզ, պահեք, չեք պահում՝ մի պահեք: Ավելացված արժեքի հարկը 2015 թվականին 450 միլիարդից իջել է 423 միլիարդի, նույն ձև է նաև ակցիզային հարկի դեպքում, բայց արի ուտես, որ եկամտային հարկն է մեծացել: Այս ամենի ֆոնին՝ քաղաքացիները շատ վատ են տրամադրվում, երբ որ տեսնում են՝ իշխանությունը դիմում է ճոխությունների: Ով չի ալարում՝ մեքենա է ունենում պետության հաշվին, եվրավերանորոգումներ, կահույք: Օրինակ՝ 200 միլիարդի գույք են ձեռք բերել.հաշվեք, թե դոլարով որքան է: Ու այդ ամբողջը դուրս է ուղղվում»,-նշեց տնտեսագետը:

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն էլ ցավ հայտնեց, որ բյուջեն սոցիալական է.

«Տնտեսության զարգացումը տեղի չի ունենում այն տեմպերով, ինչի մասին երազում ենք: Պատճառները շատ են: Բայց հրաշքներ չեն լինում ոչ մի երկրում: Իսկ ճոխությունների վերաբերյալ ասեմ, որ եթե մարդիկ նույնիսկ աթոռ չունենան նստելու, և աթոռ գնեն, էլի կքննադատեն: Ես էլ լինեի պետական ծառայող՝ աթոռ, հեռախոս պետք է ունենայի»,-ասաց ՀՀԿ պատգամավորը:

Վարդան Բոստանջյանը հակադարձեց. «Այն խուճուճ բազմոցներից էլ են լինում, չէ՞»:

«Ներկայացուցչական տեղեր պետք է ունենա՞նք, թե՝ չէ: Մարդիկ գալիս են, հո տաբուրետկի վրա չե՞ն նստելու»,-պատասխանեց Մանվել Բադեյանը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին