▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տաբու եմ դրել հայ տղամարդկանց վրա. VARDA

Հայազգի պարուհի, երգչուհի, վերջերս նաև «Full house»  սիթքոմում հանդես եկած VARDA-ն հյուրընկալվել է Ռուսաստանում գործող հայկական «Арм ТВ» հեռուստաալիքի «С армянским акцентом» հաղորդմանը, որտեղ նրան հղել են տարատեսակ հարցեր: Պարուհին իր միկրոբլոգում տեղադրել է հատվածներ տվյալ հաղորդումից, որոնցից մեկում խոսում է հայ, ռուս և ուկրաինացի տղամարդկանց մասին.

«Իհարկե, հայ, ռուս եւ ուկրաինացի տղամարդկանց միջեւ կան տարբերություններ։ Ռուսները շատ են խոսում եւ քիչ գործում։ Հայերը շատ խոսում, շատ էլ աշխատում են, իսկ ուկրաինացիները ոչ խոսում են, ոչ էլ գործ անում»:

VARDA-ն նաև տվյալ հարցազրույցից մեկ այլ տեսանյութ է տեղադրել իր միկրոբլոգում, որից պարզ է դառնում, որ նա տաբու է դրել հայ տղամարդկանց վրա: Եվ երբ նրա հարցրել են, արդյո՞ք երբևէ չի նայում հայերին, ծիծաղելով ասել է.

«Իհարկե, նայում եմ, բայց չեմ ուսումնասիրում»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին