▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տ. Մանուկ ավագ քահանա Մարգարյանը պարգևատրվեց «Ոսկե Մեդալ»-ով

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հոլիվուդի Ս. Հովհաննու Կարապետ Եկեղեցու հավատավոր համայնքը, Հոգաբարձուների խորհրդի գլխավորությամբ, ամիսներ առաջ ձեռնարկել էին հանդիսավորապես նշելու իրենց հովվի, արժանապատիվ Տ. Մանուկ ավագ քահանա Մարգարյանի ծննդյան 60 և համայնքի ծխական հովվության 20-ամյա հոբելյանները: Տակավին 2015թ․-ի փետրվարի 6-ին «Տաղլյան» մշակութային կենտրոնում ի մի էին հավաքվել Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցու զավակները, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ողջ հոգևոր դասը՝ գլխավորությամբ սրբազան առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի, ինչպես նաև պետական, պաշտոնական այրեր՝ կոնգրեսմեն Ադամ Շիֆը, Հայաստանի Հանրապետության Լոս Անջելեսի հյուպատոսության հյուպատոս Եղիա Մանսուրայնը, համայնքային ու ազգային ղեկավարներ, մտավորականներ և այլն:

Հոբելյանի առթիվ արժանաշնորհ Տեր Մանուկ ավագ քահանա Մարգարյանին Հայրապետական Սրբատառ Կոնդակով շնորհավորել էր, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսը, ինչպես նաև Հայաստանի և սփյուռքի  տարբեր թեմերից շուրջ երկու տասնյակ եպիսկոպոսներ ու բարձրաստիճան հոգևորականներ, ինչպես նաև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ Սենատոր Քևին Դե Լեոնը,  ասամբլիմեն Մայք Գաթոն, քաղաքային խորհրդի անդամներ  Միչ Օ՛ֆարելը և Փոլ Գրիգորյանը:

Հոբելյանական հանդիսության ընթացքում Հայաստանի Հանրապետության Լոս Անջելեսի հյուպատոսության հյուպատոս Եղիա Մանսուրայնը հայտնեց,  որ գնահատելով Տեր հոր բազմաբեղուն, անուրանալի  ծառայություններն ու ներդրումները հայրենիք սփյուռք կապերի սերտացմանն ու հայապահպանությանը, ինչպես նաև հոգեշեն ու ազգանվեր գործունեությունը՝ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեր հորը շնորհել  էր նախարարության բարձրագույն պարգև՝ «Ոսկե Մեդալ»:

Շքանշանի պաշտոնական հանձման արարողությունը տեղի ունեցավ 2015թ․-ի մարտի 19-ին։ Հետ Խաղաղական ու Հանգստյան ժամերգությունների, Հոլիվուդի ծխական խորհուրդը «Տաղլյան» մշակութային կենտրոնում, կազմակերպել էր  ամենամյա ավանդական պահոց տոնախմբություն, որի ընթացքում Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ-լիազոր Նախարար Վալերի Մկրտումյանը հանդիսավորապես Տ․ Մանուկ ավագ քահանա Մարգարյանին հանձնեց «Ոսկե Մեդալ»-ը։

Հոլիվուդի Հոգաբարձուների խորհրդի ու հոգևոր պաշտոնեության խնդրանքին ընդառաջ, հանդիսության ընթացքում Առաջնորդ սրբազան հոր «Հայ Ոգի» շքանշանի արժանացան  եկեղեցու Տիկնաց Միության երկարամյա անդամներից Արմենուհի Տաղլյանը․Ալիս Գյոզալյանը, Սրբուհի Քյոշկարյանը, Լենա Ղազանչյանը, Լուսիկ Ղազանչյանը, Նվարդ Գույումջյանը և Մարգարիտ Հովհաննսյանը։

Առաջնորդվելով Պողոս առաքյալի վերոգրյալ հորդորով՝  Ս․ Հովհաննու Կարապետ եկեղեցու ծխական խորհուրդն ու երախտավոր համայնքը, արժանին մատուցելով, փորձում են իրենց համեստ շնորհակալությունը հայտնել բարեխրատ հոգևորականին և եկեղեցու բոլոր ծառայասեր նվիրյալներին, որոնք իրենց սրտաբուխ աղոթքով ու անմանացորդ նվիրումով տասնամյակներ շարունակ վառ են պահում Լուսավորչի Անմահ Կանթեղը։

Նմանատիպ, արժանի գնահատությունները նոր լիցք ու եռանդ են հաղորդում եկեղեցու հավատացյալներին, որոնք էլ ավելի խանդավառ ու պատասխանատվության խոր գիտակցությամբ, օտարության մեջ բարձր են պահում Հայոց Առաքելահաստատ Եկեղեցու ու մեր Սուրբ Հայրենիքի հեղինակությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին