Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայան ժամանեցին System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի երաժիշտներ Սերժ Թանկյանը և Ջոն Դոլմայանը:
Նշենք, որ օդանավակայանում նրանց դիմավորել են բազմաթիվ լրագրողներ և երկրպագուներ:
Հիշեցնենք, որ «System of a Down» խումբը համերգով հանդես կգա նաև Երևանում, որը տեղի կունենա Հանրապատեության հրապարակում՝ ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին: Նշենք, որ Wake Up The Souls Tour համերգային մեծ շրջագայությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: