Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Երեկ տեղեկացրել էինք երգչուհի Սյուզի Մելիքյանի և Դիմա Բիլանի հանդիպման մասին: Դրանից անմիջապես հետո լուրեր են տարածվել այն մասին, որ երգչուհին երկու շաբաթ առաջ նշանվել է:
Esyes.am-ը փորձել է այս թեմայով զրուցել Սյուզիի հետ, սակայն նա անձնականի մասին խոսել` հրաժարվել է:
«Միայն կարող եմ ասել, որ սիրտս զբաղված է, գտել եմ իմ կեսին: Երբ ամուսնանամ, բոլորը կիմանան այդ մասին: Իսկ նշանվել եմ, թե ոչ, չեմ ուզում քննարկել,- ասել է երգչուհին և հավելել, որ տվյալ մեկնաբանություն գրողը դժվար թե ներկա լիներ իր նշանադրությանը: Իմ ամբողջ կյանքի ընթացքում անընդհատ ինձ նշանել ու բաժանել են: Այլևս ոչ Դիմա Բիլանը, ոչ մյուս տղամարդիկ չեն կարող իմ սիրտը գրավել, որովհետև կա տղամարդ, ով իմ սրտի մեջ է: Միայն ես և իմ հարազատները կարող ենք ստույգ իմանալ դրա մասին»: