ASEKOSE.am–ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի հարցերին պատասխանում է երգչուհի Սյուզան Մարգարյանը:
-Ֆրեյդ. «Միայն մանկության տարիների երազանքների իրականացումը կարող է երջանկություն բերել»: Համամի՞տ եք այս մտքի հետ և Ձեր մակության երազանքներից ո՞րն է իրականցել:
-Գրեթե բոլոր երազանքներս իրականացել են` կապված և ընտանիքի, և զավակի, և մասնագիտության հետ, ինչի համար անչափ շնորհակալ եմ ճակատագրին:
Պարզապես, բոլոր երեխաների նման, ես էլ էի ցանկանում, որ ծնողներս առողջ լինեն ու երկար ապրեն: Ցավոք, դա այդքան էլ այդպես չեղավ… Շատ կցանկանայի, որ հայրս կենդանի լիներ ու ուրախանար իր թոռնուհու հաջողություններով:
-Ընդունում եմ իմ հասցեին ուղղված այն քննադատությունը, որը….
-Որի մեջ տրամաբանություն կա:
-Կոկո Շանելը մի առիթով ասել է` ինձ հետարքիր չէ ձեր կարծիքն իմ մասին, ես ձեր մասին ընդհաներապես չեմ մտածում: Ի՞նչ դեր ունի դիմացինի կարծիքը Սյուզան Մարգարյանի համար:
-Հարգելով Կոկո Շանելին` ստիպված եմ այս հարցում չհամաձայնվել վերջինիս հետ:
Տարիների ընթացքում հասկացել եմ, որ եթե հանրային կերպար ես, ապա անպայման քո մասին կարծիքներ հայտնողներ կլինեն: Ես կարևորում եմ կարծիքները , լսում դրանք, իսկ թե դրանցից որո՞նք ինչպե՞ս կօգտագործեմ, դա արդեն այլ խնդիր է: Բայց կարծիքները հետաքրքիր են, նամանավանդ , եթե դրանք հնչում են ինձ համար մեծ արժեք ունեցող մարդկաց կողմից. միշտ կարևորում ու սպասում եմ այդ կարծիքներին:
-Եթե ոչ երգչուհի, ապա` ի՞նչ:
-Երևի էլի երգչուհի (ժպտում է) : Առանց բեմի չեմ պատկերացնում կյանքս:
Չնայած տարիների ընթացքում հասկացա, որ կան մասնագիտություններ, որոնց կցանկանայի տիրապետել: Օրինակ` ինձ շատ հոգեհարազատ է ճարտարապետությունը:
- Կարծրատիպերը հսկայական ազդեցություն ունեն մեր կյանքում: Առավել հաճախ «ենթարկվո՞ւմ» , թե ՞ «կոտրում» եք դրանք (մեկնաբանել):
-Երիտասարդ տարիքում շատ համարձակ էի ու ավելի հաճախ էի կարողանում «կոտրել» կարծրատիպերը: Իսկ հիմա այդքան էլ այդպես չէ: Իհարկե, շատ երևույթներ այսօր ևս չեմ ընդունում, բայց ժամանակի ընթացքում ու հանգամանքների բերումով՝ ստիպված եմ լինում համաձայնվել դրանց հետ: Իսկ էությամբ ավելի կողմ եմ կոտրել կարծրատիպերը:
-Արվեստի բնագավառի մարդը միշտ էլ ոգեշնչման կարիք ունի: Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Ամենատարօրինակ երևույթը ևս կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ: Դա կարող է լինել և´ դրական, և´ բացասական հույզեր հաղորդող ինչ-որ երևույթ:
-Նակամուրան իր ստեղծագործություններից մեկում գրում է` «Դատարկությունը նույնիսկ տեսնել հնարավոր չէ»: Երբևէ «հայտնվե՞լ եք դրանում»:
-Ինչքս ինձ շնորհակալ եմ այն հատկությանս համար, որ դատարկության դեմ կարողանում եմ պայքարել, որովհետև թույլ տալու դեպքում դատարկությունը կարող է քեզ հաղթել: Դրա դեմ պայքարի լավագույն ձևերից մեկը լավատեսությունն է, ուժ գտնելն ու դրականին հավատալը: Այս ամենի արդյունքում դու հաստատ հաղթող ես:
-Ձեր խառնվածքի ո՞ր գիծն է, որ ամբողջովին բնորոշում է Ձեզ:
-Կարծում եմ` համբերատարությունս:
-Ի՞նչն է Ձեր անձը ուրիշների համար օգտակար դարձնում:
-Եթե հատկանիշ նշեմ, ապա` հոգատարությունս:
-Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:
-Միշտ ողջունել եմ ասեկոսեներ տարածողներին. նրանց երևակայությունը սահմաններ չի ճանաչում (ժպտում է): Դա, իհարկե, ասեկոսեները նյարդայնացնում ու բարկացնում են, երբեմն էլ` զվարճացնում: Օրինակ` հաճախ եմ լսում, թե իբր պլաստիկ վիրահատության եմ ենթարկվել, բայց հրապարակավ հայտարարում եմ, որ այդ առումով որևէ բժշկական միջամտության չեմ դիմել: Իրականում ես շատ եմ վախենում վիրահատություններց: Ես այնպիսին եմ, ինչպիսին բնությունն է ինձ օժտել:
-Ասում են` կյանքն արիություն է պահանջում: Համամի՞տ եք այս մտքի հետ, ու ո՞րն է «արիության» Ձեր բնորոշումը:
-Համամիտ եմ, որովհետև կյանքը նաև պայքար է ենթադրում: Կյանքի տարբեր փուլեր տարբեր տեսակի արիություններ են պահանջում: Արդարության համար պայքարելը մանկության տարիներին այլ ձևով է արտահայտվում, երիտասարդ տարիներին` այլ, ավելի հասուն տարիքում բոլորովին ուրիշ ձևով:
Երիտասարդ տարիներին պայքարը ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու, նրանց դաստիարակելու ու ընդհանրապես ընտանիքի հետ կապված բոլոր խնդիրների հետ է կապված:
Իհարկե տղամարդկանց ու կանանց համար արիության տարբեր չափանիշներ կան: Այսպես ասած, կանանց արիության մեջ է մտնում այն, որ վերջիններս միշտ կարողանան իրենց տղամարդկանց համար թև ու թիկունք լինել, որպեսզի տղամարդիկ իրենց արիությունը չկորցնեն:
Բացի այդ, կարծում եմ, որ երբ կինը բոլոր իրավիճակներում կարող է պահպանել կանացիությունը, դա էլ է արիություն:
-Հենրի Ֆորդ. «Եթե ես դա ուզում եմ, նշանակում է դա կլինի»: Ինչի՞ եք պատրաստ Ձեր ցանկությունները իրականացնելու համար:
-Պատրաստ եմ այն ամենին, ինչը սահմանների մեջ է: Սա իմ կյանքի սկզբունքն է:
Հեղինակ` Անի Բեքիրյան