Սյունիքի նախկին մարզպետը դեռևս շարունակում է իր իր ազդեցության տակ պահել Սյունիքը: Բազմաթիվ մանկապարտեզներ, դպրոցներ և այլ հաստատություններ աշխատում են նախկին մարզպետի կամայականությամբ:
Asekose.am-ի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ, հունվարի 12-ին Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է Գորիսի համալսարանի ռեկտորին և քննարկել ոչ միայն համալսարանի նոր կարգավիճակի, այլև կառավարման նոր խորհրդի կազմի ձևավորման մասին:
Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հետաքրքրվել է համալսարանի անցուդարձով, հորդորել ռեկտորին, որպեսզի ապահովի իր դրածոների դիրքերը համալսարանում, որոնք նշանակվել են նախկին ռեկտորի աշխատանքից ազատումից և կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում իր նշանակվելուց հետո:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը 2016թ. փետրվարի 20-ին վերընտրվել էր համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, երբ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի կազմում փոփոխություններ էր կատարել ըստ Սուրիկ Խաչատրյանի ցուցակի: