Սյունիքում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո շատ հնարավոր է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին նշանակեն բնապահպանության նախարար: Ավելին` երբ նրան դիմում են ինչ-ինչ հարցերով, նա ասում է, որ սպասեն մինչեւ երդմնակալություն, որ տեսնեն, թե ինչ է լինելու: Նյուզ.am-ն է գրում ու նշում, որ այս առնչությամբ զրուցել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, ով նշել է, որ ինքը բնապահպանության նախարարի պաշտոնի առաջարկ չի ստացել: «Նման բան չի եղել»,- ասել է նա՝ հավելելով, որ ներկա պահին կատարում է մարզպետի լիազորությունները: Վերջինս պատճառաբանել է, որ ինքը զբաղված է եւ չի կարող շարունակել զրույցը:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը բնապահպանության նախարա՞ր
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet