Րաֆֆի Հովհաննիսյանը Կապանում հանրահավաքի ժամանակ հանդես է եկել Սյունիքի մարզպետի հրաժարականի կոչով, ինչից հետո հավաքվածներին դիմել է մի կին, ով հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի պահանջել «հայրենիքի սահմանները պահպանած ազատամարտիկի» հրաժարականը։ Նրա այս հայտարարությունը ընդունվել է սուլոցներով, հավաքվածները այս կոչը ակնհայտորեն գնահատում էին որպես սադրանք։ Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվել է հանգստացնել հավաքվածներին, ասելով, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի սեփական կարծիքն ունենալ: Այս մասին գրում է Ազատություն ռադիոկայանը:
Սյունեցի կինը` Րաֆֆի Հովհաննիսյանին...
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet