Ժողովուրդն այնքան ծիծաղեց ընտրություններն անլրջացնող այս երեւույթի վրա, որ նա որոշեց ավելի հեռուն գնալ ու կոմեդիան վերածել տրագեդիայի /հենց իր համար/: Սա երեւի չի գիտակցում իր իսկ շուրջ հյուսած խաղի լրջությունը եւ գիտի թե «32 ատամ» հաղորդմանն է մասնակցում: Րաֆֆի Հովհաննիսյանի կապակցությամբ բացահայտ զրպարտչական հայտարարոթյուններով նա առավել քան ակնհայտ է դրաձնում, թե ում դեմ է առաջադրված ինքը եւ ինչ նպատակներով` Րաֆֆիին «կապել» Արեւմուտքի հետ ու այս սուտը կրկնել օրը 10 անգամ:
Մեղավոր ենք բոլորով, որ մինչեւ հիմա չենք պարզել, թե նա ում հաճախորդ է, եւ ով է նրան տվել 8 մլն դրամ նախընտրական գրավ, եւ Աստված գիտե թե որքան էլ` քարոզչության ու ինչքան էլ` իր «դերը» խաղալու համար: Զավեշտը` զավեշտ, բայց Հայրիկյանի դեմ մահափորձի գործով մեղադրվող թմրամոլները, որ սրա տան կաֆելչիկ-մետլախչիկ-պրարաբն են եղել, հավանաբար նրան պատմել են իրենց ու մասոնների կապի մասին, ինչի մասին Վարդանը գիտի: Լավ չի ստացվում, բայց քանի որ նրանք աշխատել են էպոսագետի տանը, ստացվում է, որ մասոններ են Վարդանի տունը սարքել: Իսկ առանց կատակի, դրան կամ պետք է դատել կամ որպես իմացող-չհայտնող /եթե ինքնակամ չներկայանա ԱԱԾ ու Ոստիկանություն/, կամ վերջիններս պետք է անհապաղ կանչեն հարցաքննության: Սպասենք-տեսնենք, թե այս մի լակմուսի թուղթը ինչ ցույց կտա:
«Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից