▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստրուկը ամենից շատ ատում է ազատությունը…

Ուկրաինայում այսօր կատարվում է գաղութային համակարգի փլուզման գործընթացը, որը սկսվել էր 1988 թ. Հայաստանում: Կայսրության վարձու և անվճար գործակալները մեղադրում են ազատատենչ ուկրաինացիներին «Արևմուտքին ծախված» կամ «հիմար ու անհամբեր» լինելու համար: Տեղացի մի «փորձագետ» տարածում է հերթական ցինիկ սուտ, իբրև թե դիմադրելու փոխարեն պետք է միայն սպասել և ամեն ինչ ինքն իրեն կլուծվի, նույնիսկ օրինակներ է բերում' ինչու՞ էր պետք Լեհաստանի ապստամբությունը 1981 թվականին, եթե 1991 ԽՍՀՄ ինքն իրեն քանդվեց, սպասեին , էլի… Նման ապուշություն քարոզելու համար իսկապես պետք է մասնագետ լինել… Ինչու՞ էր պետք Վանի պաշտպանությունը և Սարդարապատի ճակատամարտը' մի քիչ սպասեին, էլի, Օսմանյան կայսրությունը քանդվելու էր, ռուսներն էլ միևնույն է գալու էին… Այն, որ արանքում Ցեղասպանություն կար, այն որ այսօր Հաստանից ամեն օր 300 մարդ է արտագաղթում, նման փորձագետներին չի հուզում; ավելին, ավազակապետությանը մշտապես ծառայող ու ստրկություն քարոզող նման գործակալները պղծում են ազատության համար զոհվածների հիշատակը, քանզի ստրուկը ամենից շատ ատում է ազատությունը…

Տիգրան Խզմալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին