▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստուգողական «կրակոց» գլխավոր դատախազի ուղղությամբ

«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է.

«ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի՝ աշխատանքից ազատումն իշխանական մեր աղբյուրները բացատրում են վերջինիս մոտեցումներով, Աղվան Հովսեփյանին խիստ ինտեգրված լինելու, սեփական խաղերին հետամուտ լինելու, երբեք որևէ «այլընտրանքային» որոշում չկայացնելու պատճառաբանությամբ: Վերջին շրջանում նրա պահվածքն ու գործունեությունն ընդհանրապես մեծ դժգոհություն էին առաջացրել իշխանական վերնախավի մոտ. «Իրավական դաշտը հավասարակշռելու, բալանսավորելու խնդիր էր առաջացել»:

«Ո՞ւմ հետ բալանսավորելու» հարցը` ուղղված թերթի իշխանական աղբյուրին, մնացել է անպատասխան: Այնուհանդերձ, Ա. Միրզոյանի ազատումը ևս մեկ նրբություն ունի. այն ստուգողական «կրակոց» էր Աղվան Հովսեփյանի ուղղությամբ՝ վերջինիս զգուշացնելու, որ անփոխարինելի և հավերժ պաշտոնյաներ չկան, և երկրորդ պտույտի հնարավորությունն իր դեպքում «պատային» է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին