Համացանցում ստորագրահավաք է սկսվել՝ ընդդեմ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի կողմից պատվիրված հակահայկական զեկույցների դեմ: Change.org-ում սկսված առցանց ստորագրահավաքի մասին հայտարարության մեջ նշվում է հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում է քննարկել երկու զեկույց, որոնք ունեն հակահայկական բովանդակություն: Դրանք են՝ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» զեկույցները: Ստորագրահավաքը նախաձեռնել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD):
Մասնակցելու համար պետք է այցելել այս հղումով: