▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանակերտում մնացած կինն ասում է, թե առաջիկայում ՀՀ-ից 1000 հոգի վերադառնալու են Արցախ

Արցախցի ակտիվիստ, տնտեսագետ Մարատ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել ու գրել․ «Նոր ուղղարկեցին։Եթե իսկապես ճիշտ է ապա, փաստորեն մենք ունենք մոտ 1000 պոտենցիալ դավաճաններ»։

Օգտատերերից մեկը գրել է․ «Այս կնոջը ես ճանաչում եմ, Լարիսան է, Հադրութի Տող գյուղից , ասում են զոհվածի մայր է` Արցախյան առաջին պատերազմի...2020֊ից հետո , որպես տեղահանվածի ապրում էր գլխավոր դատախազությունից դեպի Եկեղեցի` խաչմերուկի աջ կողմի շենքի պադվալում... կարծես հիմա էլ է այդ պադվալից խոսում»։

Թարմացված․ Իմ շրջապատում չկա մարդ, որ կուզենա ադրբեջանական Արցախ վերադառնալ։ Շատերն են ուզում վերադառնալ, բայց՝ հայկական Արցախ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով համացանցում տարածվող տեսանյութին։ Նշենք, որ աղմուկ հանած տեսանյութում Արցախում մնացած կինը Հայաստան տեղափոխված մեկ այլ արցախցի կնոջ պատմում է, թե մոտ 1000 արցախցի առաջիկայում պատրաստվում է վերադառնալ Արցախ։

«Ընդհանրապես տեղեկություն չունեմ, թե ինչի մասին է խոսքը, եթե իսկապես հավաքագրում են, ապա ովքե՞ր են դա անում, ի՞նչ ճանապարհով են ուզում էդ մարդկանց տանել։ Եթե իսկապես նման նախաձեռնություն կա, ապա նրանք պետք է պարզաբանեն, թե ինչպե՞ս են դա պատկերացնում, ի՞նչ երաշխիքներ ունեն, քանի որ այս պայմաններում նման բան անելը մարդկանց անորոշություն տանել կլինի։ Ես անձամբ տեղեկություն չունեմ, որ նման նախաձեռնութուն կա։ Չեմ կարծում, որ որևէ գործիչ այսօր կարող այդ 1000 հոգու ճակատագրի համար պատասխանատվություն վերցնել, դա մարդկանց անորոշություն տանել կլինի»,- ասել է արցախցի պատգամավորը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին