▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփան Ասատրյանը հրաժարվում է ազատել Մայր Աթոռի տրամադրած բնակարանը

«Այսօր»-ը հայտնում է, որ Ստեփան Ասատրյանը՝ նախկին հոգևորական Տեր Արամը, հրաժարվում է ազատել Մայր Աթոռի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանը։

Մայր Աթոռից նրան ժամանակ էին տվել, որ բնակարանն ազատի մինչև 2026թ. հունվարի 15-ը, Ստեփան Ասատրյանը, սակայն, մինչ այս պահը բնակարանի բանալիները չի հանձնել:

Փաստաբան Արա Զոհրաբյանը, ով Մայր Աթոռի ներկայացուցիչն է, լրատվամիջոցի հետ զրույցում ասել է՝ եթե Ստեփան Ասատրյանը բանալիները չվերադարձնի, իրավական գործընթաց կսկսեն։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին