▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ստավկա» մի դրեք, տղե՛րք, դա ձեր «տունը կքանդի»

«Ստավկա» մի դրեք, տղե՛րք, դա ձեր «տունը կքանդի»: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը շուտվանից սկսվել են ու, իհարկե, հայ երիտասարդության մեծ մասը այս ընթացքում Բուքմերական ընկերությունների գրասենյակներում են «բնակություն» հաստատել....

Հետևելով այս մի քանի խաղին` ես կարող եմ եզրակացնել, որ Գերմանիայի ու Բրազիլիայի հաղթանակի վրա շատ փողեր դրած հայ երիտասարդներ այժմ բողոքում են, թե ինչ էին իրենք այ տենց անձնուրաց հավատում այդ երկու թիմերին ու ափսոս, որ ստավկա դրին ու կրվեցին: 

Հասկացեք մի բան, եթե բուքմերկերական ընկերության տիրոջ համար իր բիզնեսը ձեռնտու չլիներ հաստատ իմացեք, որ նա ձեր հաճույքները բավարարելու համար չէր պահի իր «բիզնեսը», այստեղից բխում է, որ ինքը շահույթ է ստանում, իսկ իր շահույթը հիմնականում հանդիսանում է «ձեր կրվածների ու կրածների» տարբերությունը.... Ստեղից էլ ստացվում է, որ միևնույն է դու ընդհանուր առմամբ վերջում կրվում ես: 

Ինչ է ասածս. «Հարգելիներս ստավկա մի դրեք ու դուք շանս կունենաք վայելել ֆուտբոլը` հանգիստ ու առանց որևէ բանի սպասելու` չկատարելով անորմալ ու ներվային շարժումներ: Վայելեք ֆուտբոլը` նրանից միայն հաճույք ստանալով»: 
Հիշի` այսօր մի քիչ կկրես, վաղը կարողա ավտոդ ծախես, որ կրվածդ փակես:

Անկախ Հայաստան  ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին