▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սթափվե՛ք, մարդիկ...Կադրեր Արծվանիկի պոչամբարից

«Անցնում էինք Արծվանիկի պոչամբարի մոտով ու ականատես եղանք էս տեսարանին. քամին օդ էր բարձրացնում պոչամբարի թունավոր մնացորդներն ու տարածում շրջակա բնակավայրերի՝ հատկապես Արծվանիկ գյուղի վրա։ Զբոսաշրջիկներն էլ անտեղյակ մոտենում ու նկարվում են պոչամբարի գունավոր ջրերի մոտ։ Անտեր վիճակ... ու սա նաև Ամուլսարի, Նոյեմբերյանի հանքերի շահագործումից հետո սպասում է էդ տեղանքների բնակչությանը։ Սթափվե՛ք մարդիկ»,- գրել է Եվա Հարությունա: 

Արծվանիկի պոչամբարն աշխարհի ամենամեծ պոչամբարներից մեկն է: Գտնվում է Արծվանիկ գետի կիրճում և , ըստ Հայկական Բնապահպանական Ճակատի, լցված է մոտ 300 մլն տոննա թունավոր զանգվածով: Այստեղ են լցվում Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչանքները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին