▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շտապօգնության սանիտարը դիակից գողացել է ոսկյա ականջօղեր

PastInfo-ն գրում է. Կանչով դեպքի վայր գնացած  շտապօգնության ֆիլդշերական բրիգադայի սանիտարը գողացել է դիակի ականջողերը:

Ըստ մեղադրանքի՝ 53-ամյա կինն աշխատանքային պարտականությունները կատրելու նպատակով ահազանգով գնացել է Մաշտոցի պողոտա 51 շենք 36 բնակարան, որտեղ, ըստ ահազանգի, դիակ է եղել:

Կնոջ դիակը պատգարակով տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենայի սրահ, և այդ ընթացքում շտապօգնության  սանիտարը դիակից գաղտնի հափշտակել է 50.000 ՀՀ դրամ արժողության մեկ զույգ ոսկյա ականջօղը: 

53-ամյա կնոջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին