▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՇՏԱՊ. Հուժկու անձրևի պատճառով կարող է դանդաղել ՀՀ 2015 թ.-ի տնտեսական աճը

ArmComedy-ն գրում է . ԵՐԵՎԱՆ – Երկուշաբթի ցերեկը` 16:00-ի կողմերը, Երևանում և հարակից շրջաններում տեղաց բեսսամթ ուժեղ անձրև, որի արդյունքում հավանաբար կդանդաղի այս տարվա տնտեսական աճը:

Կառավարությունը արդեն հայտարարել է, որ ամեն ինչ կարվի, որ անձրևի ազդեցությունը հասցվի նվազագույնի, սակայն տնտեսական դանդաղեցումից խուսափել չի ստացվի: «Ախր շատ բեսսամթ ուժեղ էր անձրևը… Անհնար ա, որ մի ձև չազդի տնտեսության վրա…», – նշեց կառավարության տնտեսական զարգացման գծով Համոն:

Մտահոգությունը արդեն հաստատել են նաև Ֆինանսների նախարարությունում` նշելով, որ մոտակա օրերին պարզ կլինի հնարավոր վնասի չափը. «Սովորաբար անձրևի արդյունքում տնտեսական աճի դանդաղեցում չի լինում: Անձրևը դա սովորական, բնական երևույթ է` նույնիսկ սելավը, անցնում գնում է», – բացատրում է նախարարության խոսնակ Փլան Ֆստունցը, – «պարզապես այս մեկը իրոք բեսսամթ ուժեղ էր»:

 «Տնտեսությունը պատրստ չէր նման բեսսամթ անձրևի», – նախարարություն

Միջազգային հանրությունը ևս միացել է հնչեցված կարծիքների շարքին: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) իր արտահերթ հաղորդագրության մեջ արդեն հայտարարել է. «Բեսամթ սելավ: Սենց սելավ մեկ էլ 1945-ի հունվար-փետրվարին է եղել Դրեզդենում, բայց ուրիշ տեսքով: Եվ այդ տարի Դրեզդենում շատ դանդաղեց տնտեսական աճը», – նշված է ՎԶԵԲ հաղորդագրության մեջ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին