▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլում Թաթա Սիմոնյանի համերգի բոլոր տոմսերը վաճառված են

armstar.am-ը գրում է. Այս տարի ամռանն ԱՄՆ-ում կայացած մենահամերգներից հետո Թաթան ելույթ կունենա Ստամբուլում բնակվող մեր հայրենակիցների առջև: Նոյեմբերի 15-ին և 17-ին «Զորլու» կենտրոնում տեղի կունենան ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանի մենահամերգները:

Համերգներն իրականացվելու են «Գարակէոզյան» հայկական վարժարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:

Նշենք, որ մենահամերգներին մասնակցելու են Մոսկվայի պետական պարային «Մյուզիք հոլի» մենակատարները:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում


 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին