▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլում տարեց հայուհու սպանության մեջ մեղադրվողը մեղսունակ է ճանաչվել

Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ իրականացված 5 հարձակման և 85-ամյա Մարիցա Քյուչյուքի սպանության մեջ մեղադրվող 38-ամյա ՄուրադՆազարյանը մեղսունակ է ճանաչվել: Գրել է ermenihaber.am-ը:

Թուրքական «Հյուրիեթ» թերթի փոխանցմամբ՝դատաբժշկական հետազոտությունների կենտրոնի ներկայացրած զեկույցում նշվում է, որ Նազարյանը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:

Նազարյանը, դատարանին ներկայացնելով դեպքերի հաջորդական ընթացքը, նշել է, որ մանրամասները չի հիշում: Նա հայտնել է, որ հանցագործության ժամանակ իր հետ եղել են ևս 3 հոգի, որոնցից մեկը մնացել է մեքենայի մեջ: Մյուս երկուսը, երբ զոհը բացել է տան դուռը, ներս են մտել տուն և ուժ գործադրել վերջինիս նկատմամբ: Նազարյանը պնդում է, որ ինքը որևէ բռնի ուժի չի դիմել և չի ճանաչում վերոհիշյալ 3 անձանց:

 «Ես այդ անձանց նախկինում չեմ տեսել: Երբ ինձ անուն ազգանունով դիմեցին, կարծեցի ոստիկանությունից են: Ես նրանց չեմ ճանաչում, թե չէ կփախչեի: Մեքենայի մեջ ինձ ստիպեցին ինչ-որ հաբ խմել, որից հետո ինձ կորցրեցի»,- հայտնել է Նազարյանը:

Հիշեցնենք, 2012թ. տարեվերջին և 2013 թ. տարեսկզբին Ստամբուլի Սամաթիաթաղամասում հարձակման էին ենթարկել և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 4հայ տարեց կին: Իսկ 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էրսեփական բնակարանում: Ոստիկանությունը որպես կասկածյալ  ու հիմնական մեղադրյալձերբակալել էր Թուրքիայի հայազգի քաղաքացի Մուրադ Նազարյանին:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին