▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլից մեկնող ավտոբուսում զբոսաշրջիկների են դանակահարել

 

Ստամբուլ-Ուրֆա երթուղով ավտոբուսում 24-ամյա ոմն Ա.Ք., «Ալլահու աքբար» գոչելով,  դանակահարել է 3 զբոսաշրջիկի: Լուսադեմին, երբ զբոսաշրջիկները քնած են եղել, Ա.Ք.-ն իր դանակով հարվածել է զբոսաշրջիկների պարանոցներին, ինչի հետևանքով վիրավորել է 3 հոգու, որոնց վիճակը ծանր է:
Ավտոբուսում սկսված խուճապի ժամանակ հանցագործը փախուստի է դիմել: Դեպքի վայր ժամանած «շտապ օգնության» ավտոմեքենան վիրավորների տարել է Անկարայի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներից մեկը՝ Սուլեյման Սուլեյմանին, Սիրիայի քաղաքացի է:
Թուրքական ոստիկանության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դանակահարությունը կատարած Ա.Ք.-ն հայտնաբերվել է ավտոճանապարհին մոտ  հաստատություններից մեկում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

allturkey-ի փոխանցմամբ՝ Ստամբուլ-Ուրֆա երթուղով ավտոբուսում 24-ամյա ոմն Ա.Ք., «Ալլահու աքբար» գոչելով  դանակահարել է 3 զբոսաշրջիկի: Լուսադեմին, երբ զբոսաշրջիկները քնած են եղել, Ա.Ք.-ն իր դանակով հարվածել է զբոսաշրջիկների պարանոցներին, ինչի հետևանքով վիրավորել է 3 հոգու, որոնց վիճակը ծանր է:

Ավտոբուսում սկսված խուճապի ժամանակ հանցագործը փախուստի է դիմել: Դեպքի վայր ժամանած «շտապ օգնության» ավտոմեքենան վիրավորների տարել է Անկարայի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներից մեկը՝ Սուլեյման Սուլեյմանին, Սիրիայի քաղաքացի է:

Թուրքական ոստիկանության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դանակահարությունը կատարած Ա.Ք.-ն հայտնաբերվել է ավտոճանապարհին մոտ հաստատություններից մեկում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին