Ռումինիայից և Լատվիայից Հայաստան վերադարձող «Կարին» համույթի պարողներն Ստամբուլի օդանավակայանում քոչարի են պարել: Ըստ համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի՝ առաջին անգամը չէ, որ իր պարողները Ստամբուլ են մեկնում, սակայն ամեն անգամ մեկնումն օդանանավակայանում ուղեկցվում է հայկական պարերով:
Հատկանշականն այն է, որ պարողները ոչ միայն պարել են, այլև երգել են «Գինի լից» երգը, որը նվիրված է «Նեմեսիս » գործողության կազմակերպիչներին, ովքեր վրեժխնդիր էին եղել Հայոց ցեղասպանություն համար:
Հավելենք, որ օդանավակայանում պարողներին մոտեցել էին ոստիկանները, սակայն հնչել է պատասխան, որ իրենք մրցույթային համարի փորձն են կատարում: