▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլի «Ֆեներբահչեի» երկրպագուները մարզադաշտ են գնում «Զարթնիր, լաո» երգի նմանակումով

«Youtube»-ում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Ստամբուլի «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի երկրպագուները պատրաստվում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ տեղի ունենալիք հանդիպմանը: Նրանք մարզադաշտ են ուղևորվում՝ կատարելով ակումբի հիմներից մեկը, որի երաժշտությունը վերցված է 19-րդ դարի հայկական հայրենասիրական «Զարթնիր, լաո» երգից:

Թուրքերենում հնչում են «Հագիր մարզազգեստդ, դուրս արի խաղադաշտ, հոգի դիր խաղիդ մեջ, ցույց տուր կատաղությունդ, թշնամին կպարտվի» արտահայտությունները: Հիշեցնենք, որ 2011 թվականին այս թեման հայտնվել էր հայկական և թուրքական լրատվականների ուշադրության կենտրոնում:

Աղմուկից հետո թուրքերեն բառերի հեղինակ Հաքան Յավուզը նշելով, թե իրենք չգիտեին, որ երգը հայերին է պատկանում, ասել է. «Եթե իմանայինք, որ այն հայկական է, չէինք երգի: Այսուհետև այն չենք երգի»:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին