▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլի ափերը Քուրբան բայրամի ժամանակ կրկին վերածվել են արյան ծովի

Ստամբուլի ափամերձ ջրային տարածքները կրկին վերածվել են արյան ծովի Քուրբան բայրամի տոնակատարության ժամանակ:

Մատաղի համար նախատեսված մեծաքանակ կենդանիներին մորթելուց հետո նրանց արյունը լցվել է Բոսֆորի նեղուցը, որտեղ գոյացել են խոշոր արյան հետքեր։ Գրում է «թուրքագիտական պորտալ»-ը:

Թուրքական լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրել այս հարցի վրա՝ նշելով, որ այս տարի ևս Ստամբուլի որոշ հատվածներ վերածվել են արյան ծովերի։ Հատկապես վատ է եղել վիճակը Ուսքուդար շրջանի ափամերձ հատվածում, որտեղ կենդանիների արյան հսկա քանակի պատճառքով արյան հետքերը երկար ժամանակ մնացել են։

Նշենք, որ մուսուլմանական աշխարհը Քուրբան բայրամը (Զոհաբերության տոն) տոնակատարության ժամանակ զոհաբերում է մեծ թվով մանր և խոշոր եղջերավոր անասուններ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին