Գենդերի օրենքից հետո թվում էր, թե հայաստանյան բազմաչարրաև հասարակությունը պետք է հանգիստ թողնի մարդկային կյանքի ինտիմ ոլորտը օրինականացնելու իր անհասկանալի ցանկությանը: Սակայն ոչ, պարզվում է, որ ոչ միայն հասարակությունը չի ուզում հանգիստ թողնել այս ոլորտը, որ միշտ էկլ փակ է եղել հանրոթւյան համար, այլև ի դեմս իր մի շարք ներկայացուցիչների գնում է տարօրինակ ու զավեշտալի քայլերի: Դրանցից ամենանշանավորի ականտեսը եղանք վերջերս, երբ լուրեր տարածվեցին, թե մասոնականության ու նույնասեռականության թեմաների քննարկման հանդեպ մոլագարության հասնող հակում ունեցող Խաչիկ Ստամբոլցյանը օրիենքի նախագիծ է ուղարկել Ազգային ժողով ավանդական սեքսի մասին: Այ սա արդեն վերջն էր: Դե հասկանալի է` օրինագիծը մերժվել է ու հավանաբար իրեն ԱԺ-ից ասել են. ««Գթությանդ» արև, թե մենք նման օրենք կընդունենք: Էդ նախագիծը բերել ես ԱԺ, որ ինչ անես, խի ես ընկել հակագենդերային պայքարի տեմպի տակ, դու յանըմ հասարակական-քաղաքական գործիչ ես, սեքսոլոգ չես, դու չես կարող սեքսի հարցում գնահատականներ տալ, էս որ թիվն է: Համ էլ օրինագիծը վերահսկողության մեղանիզմներ չի նախատեսում, թերի է; Էդ ոնց ես վերահսկելու, թե ով ինչ տեսակ սեքսով է զբաղվում: Հետո, միջազգային փորձի համաձայն, ավանդական սեքսը շատ դժվար է սահմանվում, ու քո ասած ավանդական սեքսը եվրոպացու համար կարող է դիտարկվել էքստրիմ սեքս ... հիշի խորհրդային տարիների փորձառությունը, երբ ամուսինները պետք է սպասեին մինչև գիշերվա ժամը 3-4-ը որ մի տուն լիքը ժողովուրդ ու մանուկներ, սկսեսուր սկեսրայր ու էլի ինչ իմանանք, թե ով, մի խոսքով իրենց հարևանությամբ` կողքի սենյակում, զբաղվեին սեքսով այնպիսի, զգուշությամբ, որ ոչ ձայն դուրս գար, ոչ ծպտուն ու դեռ առավոտ էլ պիտի հասցնեին ծեգին վեր կենալ գործարան ֆաբրիկա կամ հանդ ու դաշտ գնալու»: Ու էսքանն այսել են ամենայն լրջությամբ, ռազմահայրենասիրական խրոխտ ձայնով ու խոհափիլիսոփայական հայացքով և դեռ մի բան էլ ավելացրել. «Հա, լսի իսկ ով չի հասցրել, բավարարվել է կողքանց սիրուհի պահելով, ավտո կամ հեռուստացույց քանդել-քչփորելով կամ էլ բուրդ չբխելով: Էնպես, որ սա եվրոպացու համար պակաս էքստրիմ է; Իսկ մեր համար ավանդական: Էնպես, որ հանուն մեր ազգային նժդեհական գաղափարների, արի քարը փեշիցդ թափի, էս շառդ առ գնա, տար լրամշակի, աշխատի վրան ու թող մենք ու ազգը որոշի ինքն ինչ սեքսով զբաղվի: Դու ավելի լավ է խոսի մասոններից, գենդերից, տես հա, որ Մաքսային միությանն ենք միանալու շատ չուրախանաս: նույնասեռականների հարցում դրված սահմանից այն կողմ չանցնես ...»: Ու էլի էսպիսի բաներ, որ հետո դարձել է անեկդոտ ազգիս երեսփոխանների բերանում; Ու հիմա էսքանից հետո միայն մի բան է մնում հարցնելու Ստամբոլցյանը իրոք է ուզել էդ կարգի օրինագիծ մտցնի ԱԺ, թե ուղղակի նուրբ հումոր է արել:
Ստամբուլցյանն ու սեքսը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet