Ստամբուլահայ երգչուհի Էրլին Թոմաօղլուի «Ձյունի փաթիլ»արևմտահայերեն երգը մայիսի 11-ից սկսած հեռարձակվում է թուրքական «TRT Müzik» հեռուստաալիքով: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Նշենք, որ վերջերս Ստամբուլում թողարկվել է հայազգի երգչուհու«Տարիներ վերջ» ձայնասկավառակը, որում տեղ գտած երգերն արևմտահայերենով են:
Ձայնասկավառակում զետեղված 10 երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը հենց ինքը` Էրլինն է: Նա ծնվել ու մեծացել է Ստամբուլում: Այժմ, որպես երաժշտության ուսուցչուհի, աշխատում Ստամբուլի Գալֆայանհայկական մասնավոր նախակրթարանում:
Ստամբուլահայ երգչուհու հայերեն երգը հեռարձակվում է թուրքական հեռուստաալիքով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet