«Ես չեմ երգելու թուրքերի համար, ես երգելու եմ հայերի համար: Նրանց համար, ովքեր ժամանակին «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ ինձ և մնացյալ հայ մասնակիցներին իրենց 12 միավորն են տվել: Մեր հայերն են մեզ քվեարկել: Ես վախենալու որևէ բան չունեմ, որովհետև երգը քաղաքականություն չէ»,- համերգային ծրագրով Ստամբուլ մեկնելուց առաջ ասել էր երգիչ Անդրեն: Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Անդրեն և երգչուհի Սիբիլը Ստամբուլի «TİM Show Center» համերգային սրահում միասնական բարեգործական համերգով են ներկայացել: Համերգից ստացված ողջ հաոսւյթը բարեգործական նպատակներով կուղղվի Ֆերիքյոյի հայկական դպրոցի շրջանավարտների միության և Ստամբուլի Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց եկեղեցու ծրագրերի իրականացմանը: Հավելենք, որ Սիբիլը Սուրբ Վարդանանց եկեղեցու երգչախմբի սան է: Ստամբուլի հայ համայնքը մեծ ոգևորությամբ ու սիրով է ընդունել Անդրեին:
Նրա համար նույնիսկ ստամբուլահայ դպրոցականները հետաքրքիր անակնկալ էին պատրաստել`«Դու շորորա» հայկական ժողովրդական երգն իրենց կատարմամբ ու մեկնաբանությամբ: Ինչպես տեսանյութից երևում է, երգիչն իսկապես հուզված էր և շնորհակալ օտար ափերում, այն էլ Թուրքիայում ապրող հայ փոքրիկների շուրթերից հայկական երգ լսելով: