▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրտացավ քննադատությու՞ն, թե՞ ` հերթական պատվեր

Երբեք չեմ սիրել քննադատել, քննադատություն և մյուս բոլոր այն բառերը, որոնց մեջ այս կամ այն կերպ առկա է դատել բառը զուտ միայն այն պատճառով, որ երբեք համարձակություն չեմ ունեցել ինձ դատավոր համարելու և միշտ ամենաաննշան հարցի շուրջ կարծիք կամ տեսակետ արտահայտելիս էլ օգտագործում եմ թե-ական արտահայտություններ հենց այս պատճառով ու նաև կտրուկ կատեգորիկ մտքերից խուսափելու համար: Այսօր էլ այս նույն սկզբունքիս ճշմարտացիության մեջ համոզվեցի, երբ հերթական քննադատությունը կարդացի ազգի հոգևոր հոր` Վեհափառի հասցեին: Քննադատողը Հասմիկ Բաբաջանյանն էր: Չեմ կարող ասել, թե մարդն անազնիվ է ու կատարում է հերթական պատվերն ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա գահակալի, ամեն դեպքում ուզում եմ հավատալ հոդվածագրի ազնվությանը: Սակայն միևնույն ժամանակ կուզենայի արտահայտել իմ մոտեցումն հիշյալ հրապարակման հանդեպ: Չեմ անդրադառնա հոդվածում արտահայտված մտքերին հատիկ առ հատիկ. դրա կարիքը չկա էլ. ուղղակի կասեմ մի բան ուղղված հենց հոդվածագրին. մտահոգություն արտահայտելը, սեփական Եկեղեցու հանդեպ մտահոգվելը անշուշտ լավ է, եթե այն իրական հիմքի վրա է գոնե մեծավ մասամբ և սխալ տպավորությունների ու ընդհանուր թյուր մտայնությունների վրա կառուցված չի: Սրա հետ մեկտեղ նաև կա մտահոգության արտահայտման ձև, տեղ, ժամանակ, պատեհություն, այսինքն` հանդիպումների, նամակի, կամ յալ ընդունված ձևով և չանել այն միջոց ընտրելով հանրային ամբիոնը: Ենթադրենք Դուք ունեք ծեր մայր, ով ուտելիս կերակուրը թափթփում է ափսեից դուրս և Ձեր հարսը այդ մասին ասում է Ձեզ, թեև Դուք դա չեք տեսել երբևէ. Դուք այդ տպավորությունների ազդեցությամբ Ձեր մոր հետ հիշյալ թեմայով կխոսեք հանրային մջջավայրում, ասենք բակում հարևանների ներկայությամբ, թե տանը առանձին, նույնիսկ խիստ առանձին վիճակում: Եկեղեցին մեր մայրն է հոգևոր իմաստով և որևէ տարբերություն չկա ունեցած մտահոգությունների մասին կիսվել հանրային ամբիոնից, առավել ևս, երբ դրանք էլի եմ կրկնում մեծավ մասամբ ունեն խիստ սուբյեկտիվ հիմքեր: Այնպես, որ կարծում եմ անշնորհակալ գործ նկատվող հանրային քննադատության փոխարեն, որ հատուկ էր կոմունիստական ռեժիմին, ճիշտ է անցնել ավելի քաղաքակիրթ մեթոդի կիրառման:

 

Հեղինակ` Արման Հակոբ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին