▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շրջանառության հարկի շուրջ առաջացած թնջուկի մասին

 

Կառավարությունը ցանկանում է փաստաթղթավորել փոքր և միջին բիզնեսի գործունեությունը` վերահսկելով մանրածախ շուկան և դրանով թափանցիկ դարձնելով մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունների ֆինանսական գործունեությունը:

Բանաձևը պարզ է. փոքր ապրանքը մեծածախից գնելու դեպքում պահանջելու է փաստաթուղթ, ինչը տալու դեպքում մեծածախը ստիպված է լինելու ցույց տալ շրջանառության իրական ծավալները` դրանից բխող բոլոր հետևանքներով: Որպես իրավաբան ինձ համար ամբողջովին հասկանալի և ընդունելի է կառավարության դիրքորոշումը` փաստաթղթավորել առևտրային շրջանառությունը, բայց չեմ կարողանում հասկանալ խոշոր կապիտալի վրա հիմնված և դրա շուրջը հավաքված այլ քաղաքական միավորների կողմից բարձրացրած աղմուկն ու հասարակական դժգոհությունը:

Մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ մենք այստեղ գործ ունենք պարզունակ սպեկուլյացիայի և մանր մերկանտիլ շահի առաջ մղման հետ:Խոշոր կապիտալի վրա ձևավորված քաղաքական ուժին և դրա շուրջը հավաքված խոշոր ձեռնարկատերերին ոչ մի պարագայում ձեռնտու չի այս օրենքի գործողությունը, որովհետև իրենք կամ ամեն դեպքում փոստաթղուրթ չեն տրամադրելու և հայտվելու են պետական մարմինների նշանառության թիրախում, կամ էլ տրամադրելու դեպքում հնարավորություն չեն ունենալու ստվերում պահել իրենց շրջանառությունը` շարունակելով խուսափել հարկերի վճարումից:Իսկ այս օրենքից դժգոհող փոքր և միջին ձեռնարկատերերը բողոքում են երկու պատճառով.

1. նրանց իրական շրջանառությունը գերազանցում է 58 մլն. դրամը և շրջանառությունը փաստաթղթավորելու դեպքում ստիպված պետք է անցնեն ԱԱՀ վճարման դաշտ:

2. վստահ են, որ մեծածախը չի տրամադրելու փաստաթղթեր, ինչի արդյունքում նրանք ենթարկվելու են տույժերի և տուգանքների:Ուրիշ որևէ պատճառ բողոքելու փոքր և միջին ձեռնարկատերերը չունեն, եթե իհարկե ուղղորդված չեն տարբեր քաղաքական և ֆինասնական կենտրոնների կողմից:

Իսկ ԲՀԿ-ի շուրջը հավաքված մնացած քաղաքական ուժերը ընդամենը փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից` դասական պոպուլիզմով իրենց ցածր վարկանիշը բարձրացնելու համար: Ինչպես տեսնում ենք շահերը համընկել են, բայց ոչ հանուն պետության և ժողովրդի, այլ հանուն խոշոր կապիտալի շահի և ստվերի պահպանման:

Արթուր Ղազարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին