«Երեկ ՀՀ կառավարությունը իր հերթական նիստում հավանության արժանացրեց շրջանառության հարկը 3.5 տոկոսից մինչև 1 տոկոս իջեցնելու մասին օրենսդրական փոփոխության նախագիծը: Սա կարելի է նշանակալի իրադարձություն համարել:
Անկասկած, սա կհանգեցնի փոքր և միջին ձեռնարկությունների հարկային բեռի թեթևացմանը, և հույսեր կան, որ այս ոլորտում որոշակի հաջողություններ կլինեն:
Սակայն, փորձագետները համոզված են, որ դրա արդյունքում էական գնաճ կառաջանա:
Երեկ մեր թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը, ով ներգրավված է եղել շրջհարկի նվազեցման շուրջ բանակցությունների գործընթացին: Թե որքան ապրանքները որքան կթանկանան, ըստ Ավագյանի, կախված է խոշոր տնտեսվարողների «ախորժակից»»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում