Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ԱՊԼ-ի 34-րդ տուրի՝ «Բարնլիի» հետ խաղում թիմի մեկնարկային կազմում չընդգրկվելուն: .
«Սրիկայություն է Հենոյին պահեստայինների նստարանին նստեցնելը: Ոչ միայն մեր խաղացողի, այլ՝ հենց ֆուտբոլի հանդեպ»,- գրել է Պաչաջյանը:
«Բառնլի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումանը կարող եք հետևել ԱՅՍՏԵՂ