▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրիկայաբար գողացել են ունեցվածքս.ԱԱԾ նախկին պետի տեղակալը կդիմի դատարան

ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հաջորդ տարվա բյուջեի մասին՝ սկսեց նախորդ վարչապետի կառավարումից.

«Նա ոչնչացրեց արժեթղթերի շուկան: Ամեն ինչ արվեց, որպեսզի մոնոպոլիստը կեղեքի հայ ժողովրդին: Եթե նայենք նրա կողմից 6 տարով վերցրած վարկերը, մեր արտաքին պարտքը, որը շուտով 6 միլիարդի կհասնի, կտեսնենք, թե այդ անձը ինչով էր զբաղված: Նրա ջանքերով էր, որ աուդիտը բերվեց զրոյական վիճակի: Այսինքն, ինչ ունեինք՝ կործանեց ու չվեց: Նրան հաջորդեց Հովիկ Աբրահամյանը, ում դիմավորեցին Կառավարության շենքի մոտ գտնվող 100-ավոր բողոքող մարդիկ:  Այսօր նրանք արդեն չեն բողոքում, ժամանակին պատասխան ստացան»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը՝ շարունակելով.

«Բոլոր այն քաղաքացիները, ովքեր արժեթղթեր  են ունեցել (ի դեպ, մեկն էլ ես եմ), տեսել են, թե սրիկայաբար ինչպես են գողացել իմ ունեցվածքը: Դիմելու եմ դատարան և կոչ եմ անում՝ թող նման խնդիր ունեցող քաղաքացիները դիմեն ինձ ու մենք կպատռենք այդ «գրանդ քենդի»-ների դիմակը:  Հիմա աչքներս լույս, ավելի բարձր պաշտոն է ստացել: Երևի հատուկ են տարել, որ ԵՏՄ-ն վերացնեն»,-նկատեց ԱԱԾ նախկին պետի տեղակալը:

«Մաղթում եմ, որ նա քայքայի ԵՏՄ-ն»,-Գ.Եղիազարյանի խոսքն ընդհատեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Վերջինի խոսքով՝ պետք է լիներ խրախուսական բյուջե:

«Պետք է ոստիկանության և ԱԱԾ-ի բյուջեն կրկնապատկվեր, քանի որ մարտահրավերներ ունենք:  Պետք է մտածել նաև բանակի մասին»,-ասաց նա:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին