▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրանք հոպարիս աղջկա հարսանիքի նկարներից ոչնչով իրենց բացառիկությամբ չեն տարբերվում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Էս մի քանի օր ա գիտե՞ք ինչի մասին եմ մտածում: Ես շատ նախանձ մարդ եմ, լա՜վ, բայց էս քանի օր ա չեմ կարում քնեմ: Չեմ կարում մի բան հասկանամ: Անընդատ ինքս ինձ հարց եմ տալիս ու պատասխան չեմ գտնում: Սենց, խո՜րը նասկու հայացքով ինձ քննադատողներին խնդրում եմ ինձ բացատրել մի բան:


Ժողովուրդ էն շատ հիանալի օրիգինալ ու եսիմ ինչ ամուսնության առաջարկը, որ արեց ուղիղ եթերում Վահե Խանամիրյանը, էտ հասկանալի էր, թե բոլորը ինչ՞ էին տարածում, ինչի՞ էին լրատվամիջոցները պայքարում:
Բայց հմի մի բան բացատրեք ինձ՝ կյանքից ոչինչ չհասկացողիս: Վահե Խանամիյրանի և Լիլիթ Մուրադյանի հարսանիքի լուսանկարները ինչի՞ են տենց կպած տարածում,: Արա էտի հերիք չի մի հատ էլ գրում են Վահեի ու Լիլիթի հարսանիքի ԲԱՑԱՌԻԿ լուսանկարները: Ես էտ ԲԱՑԱՌԻԿ բառը կարդալուց մտածում էի տենաս հարսանիքի ժամանակ էտ ի՞՜նչ են արել,որ նկարել են: Բացում եմ ասենք, հոպարիս աղջկա հարսանիքի նկարներից ոչնչով իրենց բացառիկությամբ չէին տարբերվում: Էսի հարցի մի կողմնա:

Բայց ամենահետաքրքիրը էնա, որ յանի ՎԱՀԵԻ ու ԼԻԼԻԹԻ նկարները խի՞ են տենց սարքել առաջին անհրաժեշտության տեղեկատվություն ու ընթերցողների հետ առաջին ամուսնական գիշեր անում:

Արա լավ էլի: Անջելինա Ջոլիի ու Բրեդ Պիտի հարսանիքից ավելի շատ տարածեցին: 
Էս օրինակին հետևելու են բազմաթիվ «աստղեր» ու զգոն էղեք, մոտակա մի տարին հարսանքահարելու են մեզ իրանց ԲԱՑԱՌԻԿ լուսանկրաներով: Իսկ Լիլիթ Հովհաննիսյանը հետևելու ա էտ նկարներին ու ամեն 10 լայքից հետո գրելու ա « Էրեխե՜ք, մենք միահամուռ ուժերով 1 ժամում հավաքեցինք 10 լայք, ուռա՜, սիրում եմ ձեզ, դուք ինձ օգնեցիք»:  

Ես նախանձ չեմ, հարգանքներով՝ Անհայտ

 

Անհայտ Բաժանորդ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին