▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրանով ձեզ հրաժեշտ եմ տալիս. իսպանացի Դավիդ Ռոդրիգեսի հայերեն կատարումը

«Հայաստանի ձայնը-3» հեռուստանախգծի Նոկաուտ փուլում Հայկոյի թիմի 2 մասնակիցները` իսպանացի Դավիդ Ռոդրիգեսն ու Մելինե Գալոյանը պայքարում էին իրար դեմ. երկուսն էլ  հիանալի ելույթ ունեցան, սակայն, Հայկոյի վերջնական ընտրությունից հետո, Դավիդ Ռոդրիգեսը լքեց հեռուստանախագիծը, որից հետո ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. 

 

Նախ և առաջ կցանկանայի իմ ամենաջերմ շնորհավորանքները հղել Մելինեին. դու արժանի ես, փայլուն կատարում էր: Երգեցիր ու երգում ես հիանալի, բայց այն ինչը քեզ մեծ արտիստ է դարձնում դա քո սիրտն է, որը երգող մարդու համար ամենակաևոր գրավականն է: Քեզ ամենալավն եմ ցանկանում ինչպես նախագծում, այնպես էլ` կյանքում: Դու արժանի ես դրան: Ի սրտե շնորհակալ եմ Հայկո Հակոբյանին ինձ և իմ «ձայն»-ին վստահելու համար: Իրական հաճույք էր աշխատել Ձեզ հետ: Սովորել Ձեզնից և բոլոր այն պրոֆեսիոնալ մասնագետներից, ովքեր առաջին պահից մինչև հիմա Ձեր թիմում են եղել: Շնորհակալ եմ Հայաստանի Ձայնը նախագծի պրոֆեսիոնալ անձնակազմին, որ կարողացան այնպես անել, որ ես ինձ զգամ ինչպես տանը: Շնորհակալ եմ ընկերքւթյան համար, ինձ իրենցից մեկը դարձնելու համար: Ի շնորհիվ ձեզ` նույնիսկ Երևանում շատ հաճախ ինձ հարազատ «օվկիանոսի ափին» եմ զգում: Առանձնահատուկ շնորհակալություն ՁԵԶ ԲՈԼՈՐԻԴ: Մի մարդու համար, ով այդքան հեռու է գտնվում իր տնից, անգին է այն ջերմությունը, որ ստանում է ձեզնից: Բառեր չեմ գտնում ձեզ շնորհակալությունս հայտնելու համար: Իմ ընտանիքը ձեզ նույնպես շնորհակալ է.  Ուր էլ որ գնամ, որտեղ էլ լինեմ, Հայաստանի Ձայնը նախագիծը միշտ կհիշեմ որպես իմ կյանքի ամենահիշարժան պահերից մեկը, և այդ ամենը ձեր աջակցության և գնահատականի շնորհիվ: Այդ ամենը ի շնորհիվ ձեզ: Այս հայերեն երգը իմ նվերն է ձեզ, այն հիանալի պահերի համար, որ ինձ պարգևում եք: Սրանով ձեզ հրաժեշտ եմ տալիս: Չգիտեմ արդյոք լավ երգեցի թե վատ, բայց գիտեմ որ ի սրտե երգեցի: ՁԵԶ ՀԱՄԱՐ երգեցի: Շնորհակալ եմ Հայաստան: Լավագյն պահերը միշտ առջևում են: Դեռ կհանդիպենք!

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին